շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գրանցվել է 671 դեպք, որից 264-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Գրանցվել է 671 դեպք, որից 264-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Հուլիսի 25-ից 31-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 671 դեպք, որից 264-ը արտակարգ, այդ թվում՝ 184 հրդեհի, 2 փլուզուման, 16 ինքնասպանության փորձի դեպք, 48 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 181 կենցաղային կանչ. տուժել է 78 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 15 մահ:

Արձանագրվել է թունավորման 8 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 15 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 15 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

  • Կիսվել: