Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը գործարկել է իր նոր պաշտոնական կայքէջը, որը նպատակ ունի քաղաքացիներին, կազմակերպություններին և պետական մարմիններին տրամադրել անձնական տվյալների պաշտպանության ոլորտին վերաբերող ամբողջական, արդիական և մատչելի տեղեկատվություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Կայքում ներկայացված են գործակալության գործունեությունը, պատմությունը, կառուցվածքը, լիազորությունները, օրենսդրական և մեթոդական նյութերը, հրապարակումները, ինչպես նաև առկա է հնարավորություն քաղաքացիների կողմից դիմումներ և հարցումներ ներկայացնելու համար։



