հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Գործարարի դի են հայտնաբերել Երևանում մեքենայի մեջ. նախնական տվյալների նա ինքնшսպшն է եղել (տեսանյութ)

Գործարարի դի են հայտնաբերել Երևանում մեքենայի մեջ. նախնական տվյալների նա ինքնшսպшն է եղել (տեսանյութ)

Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ Դեմիրճյան փողոցի էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանված «Mercedes»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին, ձեռքին էլ ատրճանակ։

Armlur.am-ի թղթակիցը դեպքի վայրում է։

Նախնական տեղեկությունների տղամարդը ավտոմեքենայի մեջ ատրճանակով ինքնասպան է եղել։ Armlur.am-ի բացառիկ տեղեկուլձունների համաձայն նախնական ինքնասպան եղած անձը գործարար բիզնեսմեն Կարեն Գասպարյանն է,որ առավել հայտնի է էլիտար շենքեր կառուցապատման ոլորտում։

Տեղում պարզվել է, որ «Mercedes»  մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի  նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի՝ հունքի շրջանում հրազենային վնասվածքով։

Ֆոտոլրագրողը Գագիկ Շաշյանն էլ Shamshyan.com-ին հայտնում է, որ նրա ձեռքում հայտնաբերվել է նաև ատրճանակ, իսկ ավտոմեքենայից դուրս՝ համայնքային ոստիկանները հայտնաբերել են կրակված գնդակ։ Ավտոմեքենայի առջևի դռան ապակին վարորդի կողմից նույնպես վնասված է կրակոցի հետևանքով։

  • Կիսվել: