ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գորիսի ոստիկանները ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

Գորիսի ոստիկանները ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

Օգոստոսի 5-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Գորիսի բաժնի ՊՊԾ ծառայողները Գորիս-Կապան ճանապարհի Կատարի տարածքում ծառայություն իրականացնելիս ստուգել են 46-ամյա տղամարդու վարած «ԳԱԶ 66-11» մեքենան։ Մեքենայի թափքում հայտնաբերվել է շուրջ 4 խմ վառելափայտ՝ առանց համապատասխան փաստաթղթերի:

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, վարորդը հայտնել է, որ օգոստոսի 5-ին Շուռնուխ գյուղի Կատարի տարածքում ապօրինի ծառահատում է արել:

Հայտնաբերվածը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն

  • Կիսվել: