երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Գորիսի համայնքապետարանը բոլորին հրավիրում է՝ մասնակցելու համայնքում նախատեսվող տոնական միջոցառումներին

Գորիսի համայնքապետարանը բոլորին հրավիրում է՝ մասնակցելու համայնքում նախատեսվող տոնական միջոցառումներին

Գորիսի համայնքապետարանը բոլորին հրավիրում է Գորիս՝ միասին մասնակիցը դառնալու համայնքում նախատեսվող տոնական միջոցառումներին:
Հայտնում է, որ օգոստոսի 12-ին, ժամը 16:00- Շուռնուխում տեղի կունենա վերակառուցված բազմաբնակարան շենքի բացման և բանալիների հանձնման արարողությանը,
ժամը 17-ին Սյունյանց ավանդական ուտեստների հյուրասիրություն, զուգահեռ կկայանա համերգային ծրագիր՝ Ժողովրդական երգ ու պարի, շուրջպարի ուղեկցությամբ, կլինեն սպորտային խաղեր, մրցութներ, մանկական խաղեր, ձեռքի աշխատանքների վարպետության դաս:
 
Օգոստոսի 13-ին երեկոյան՝ ժամը 19:00-ին, Գորիսի հրապարակում կկայանա բացօթյա համերգ-հանդիպում՝ Արթուր և Արսեն Սաֆարյանների կիթառի հնչունների ներքո։ Համերգային ծրագիրն իրականացվում է People in Need չեխական հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Համայնքապետարանը կոչ է անում բոլորին գնալ, մասնակցել ու վայրելել Գորիսյան կոլորիտը, մշակույթը, նիստ ու կացը, սյունիքյան աղ ու հացը:
 
 
 
 
 
 

  • Կիսվել: