ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Google-ը հետևում է օգտատերերին. փորձագետ

Google-ը հետևում է օգտատերերին. փորձագետ

Նրանց համար, ովքեր օգտվում են Google Chrome-ից, իմաստ ունի մտածել գաղտնիության հետ կապված խնդիրների պատճառով այլ բրաուզերի անցնելու մասին: Այս մասին գրում է ինֆոբանվտանգության հարցերով փորձագետ ԶԱԿ Դոֆմանը Forbes-ի նյութում, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»։

Նրա խոսքով՝ Chrome-ը օգտատերերի մասին ավելի շատ տվյալներ է հավաքում, քան ցանկացած այլ բրաուզեր, ընդ որում ՝ այն հավաքված տեղեկատվությունը կապում է օգտատերերի նույնականացման հետ:

Մնացած բրաուզերները նույնպես զբաղվում են օգտատերերի գործունեության մասին տվյալների հավաքմամբ, ներառյալ որոնման պատմությունը եւ գտնվելու վայրի տվյալները, սակայն նրանք չեն կարող ստացված տեղեկատվությունը կապել կոնկրետ հաշիվների հետ:

  • Կիսվել: