երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Գլխի վնաuվածք, uալջարդեր. էլ ի՞նչ վնաuվածքներ ունի Արթուր Չախոյանը

Գլխի վնաuվածք, uալջարդեր. էլ ի՞նչ վնաuվածքներ ունի Արթուր Չախոյանը

Այսօր առավոտյան Նոր Նորք վարչական շրջանի  թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները, որոնք ժամանել են շենք, բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:

Դրանից որոշ ժամանակ անց նա ոստիկանների ուղեկցությամբ նստեց շտապօգնության մեքենան եւ տեղափոխվեց հիվանդանոց:

Նշենք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Ոստիկանությունից հայտնեցին, որ գործով կա 6 ձերբակալված, այդ թվում՝ Արթուր Չախոյանը։

Ըստ մամուլի տեղեկությունների Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը ձերբակալվածների թվում չէ։

 

 

  • Կիսվել: