երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ղազախստանի ՆԳՆ-ի պարզաբանումը՝ հայկական համարանիշերով մեքենաների մաքսազերծման շուրջ

Ղազախստանի ՆԳՆ-ի պարզաբանումը՝ հայկական համարանիշերով մեքենաների մաքսազերծման շուրջ

Ղազախստանի ներքին գործերի առաջին փոխնախարար Մարատ Կոժաևը պարզաբանել է օտարերկրյա հաշվառման համարանիշերով ավտոմեքենաների գրանցման կանոնները, տեղեկացնում է Tengrinews.kz-ը:

Նրա խոսքով՝ նման մեքենաներ գրանցելու համար սեփականատերերը պետք է դուրս գան Ղազախստանի սահմաններից և 30 օր անց վերադառնան Ղազախստան:

Կոժաևը, մասնավորապես, ասել է. «Խոսքը միայն Հայաստանից և Ղրղըզստանից բերված մեքենաների մասին է: Դա չի վերաբերում ռուսական մեքենաներին: Մաքսազերծման կանոնների համաձայն՝ դա պետք է անեն Ղազախստան մուտք գործող բոլոր մեքենաների տերերը, եթե դրանց մաքսազերծումն արվել է ոչ ըստ ԵԱՏՄ տարածքում սահմանված կանոնների:

Դա վերաբերում է երկու երկրի՝ Հայաստանին և Ղրղըզստանին, որտեղ մինչև 2020 թվականը մաքսազերծման արտոնյալ ժամանակահատված էր գործում, այսինքն մաքսատուրքերն ավելի ցածր էին, քան ԵԱՏՄ մյուս անդամների մոտ: Այդ պատճառով ստացվում է, որ կանոնը պետք է տարածվի միայն Հայաստանի և Ղրղզստանի քաղաքացիների վրա, որոնք իրենց մեքենաներով ժամանակավոր մուտք են գործում մեր երկիր և կարող են ազատ շարունակել ուղին:

Ինչ վերաբերում է մեր քաղաքացիներին, ապա նրանք պետք է նախապես ամբողջական մաքսազերծում անեին»:

  • Կիսվել: