Գևորգ Պետրոսյանին կրկին տուգանեցին
ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը քիչ առաջ երկրորդ անգամ տուգանվեց դատարանի բակում ՝ դիմակ չկրելու համար։
Ինչպես երեկ՝ Պետրոսյանն այս անգամ էլ բերեց նույն պատճառաբանությունը, որ ինքն ունի առողջական խնդիրներ և այդ պատճառով չի կրում դիմակ։
Նա նաև նշեց, որ չի կարող այնպիսի օրենքի նախագիծ բերվել, ըստ որի՝ ԲՀԿ-ն կզրկվի կուսակցական գործունեությամբ զբաղվելուց։
Պատգամավորի խոսքով՝Նիկոլ Փաշինյանը շարունակ լայվ մտնելու փոխարեն լավ կանի օրենքներն ուսումնասիրի։
Պետրոսյանն ասաց նաև, որ Նիկոլ Փաշինյանին վարչապետ չի համարում և հորդորեց դիմակ կրելու կոչերով զբաղվելու փոխարեն տնտեսական ցուցանիշներ ապահովել


