հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Գևորգ Պապոյանը ծանոթացել է Դիլիջանում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին

Գևորգ Պապոյանը ծանոթացել է Դիլիջանում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին

«Շարունակում եմ ծանոթանալ պետական բյուջեի կողմից համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերին»։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանի հետ եղել են շինհրապարակի վերածված Դիլիջանի տարբեր հատվածներում։

«Կատարվող աշխատանքներն են՝ 70-ականներին վերջին անգամ վերանորոգում արված փողոցների հիմնանորոգում, ջրահեռացման և կոյուղու համակարգի վերանորոգում, մայթերի կառուցում, ասֆալտապատում, մշակույթի տան ու նկարչական դպրոցի հիմնանորոգում, սալապատում, շենքերի էներգախնայողության բարձրացում և այլն՝ ընդհանուր 1,4 մլրդ դրամ արժեքով»,- նշել է պատգամավորը:

  • Կիսվել: