չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Գերմանիայում, Իսպանիայում տրանսպորտային կոլապս էր՝ ի տարբերություն Երևանի. Մարությանը՝ ձնամաքրման աշխատանքների մասին

Գերմանիայում, Իսպանիայում տրանսպորտային կոլապս էր՝ ի տարբերություն Երևանի. Մարությանը՝ ձնամաքրման աշխատանքների մասին

Ես եղել եմ որոշ երկրներում եւ տեսել եմ, թե ինչ իրավիճակ է ձյան մաքրման հետ կապված: Օրինակ՝ Գերմանիայում թե Մադրիդում ընդհանրապես տրանսպորտային կոլապս էր: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստից հետո հարցուպատասխանի ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Երեւանում, ի տարբերություն նշյալ երկրների, երթեւեկության կոլապս չի եղել՝ ըստ Մարությանի: ՛՛Ուստի պահանջներ ներկայացնելուց առաջ պետք է հաշվի առնել իրական եղանակային պայմանները՛՛,- ասաց նա:

՛՛Եթե քաղաքը հնարավորություն չունի ստանձնել պատասխանատվություն որոշ տեղերում ձյունը մաքրելու համար, ապա վատ չէր լինի, եթե բնակչությունն ինքը ձյունը մաքրեր: Դա անում են աշխարհի շատ զարգացած քաղաքներում՛՛,-հավելեց Երեւանի քաղաքապետը:

  • Կիսվել: