չորեքշաբթի, հուլիս 24
24 / 7 / 2024
Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Երևանում հայտնի Մոնումենտցի Վարդգեսիկը. ձերբակալվել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ

Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Երևանում հայտնի Մոնումենտցի Վարդգեսիկը. ձերբակալվել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ

Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ։ Ըստ Bild- պարբերականի՝ դրա մասին հայտնել է ԳԴՀ դաշնային գլխավոր դատախազությունը։

Մայնի Ֆրանկֆուրտում այսօր երեք տղամարդ է բերման ենթարկվել։ Ուկրաինացու անունն է Ռոբերտ Ա., ռուսինը` Արման Ս., իսկ հայինը` Վարդգես Ի.: Նրանք օտարերկրյա հետախուզական ծառայության համար տեղեկություններ էին հավաքում: Մասնավորապես, կասկածյալները հսկել են սրճարանը, որտեղ ժամանակ է անցկացրել իրենց թիրախ դարձած Ուկրաինայի քաղաքացին։ Երեքն կալանավորվածներն ուղարկվել են քննչական մեկուսարան։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ձերբակալված հայը Երևանում հայտնի Մոնումենտցի Վարդգեսիկն է։

  • Կիսվել: