հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Գեղարքունիքում 40-ամյա վարորդը Nissan March-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Գեղարքունիքում 40-ամյա վարորդը Nissan March-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմանում Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արփինե Ա-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 52 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արփինե Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» ԲԿ։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները: Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը.  նախաձեռնվել է վարույթ։ 

  • Կիսվել: