շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գեղարքունիքում 28 օրական երեխա է մահացել

Գեղարքունիքում 28 օրական երեխա է մահացել

shamshyan.com կայքի տեղեկություններով՝ նոյեմբերի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05։50-ի սահմաններում «Սևան» բժկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 05։50-ի սահմաններում մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։ 

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 28 օրական Ս․ Է․-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն հրավիրված երեխայի 22-ամյա մայրը  հայտնել է, որ նույն օրը ժամը 04։30-ի սահմաններում ինքը երեխային կերակրել է, ապա պառկեցրել օրորոցում։ 2 րոպե անց տեսել է, որ երեխան անշարժ է, բերանից փրփուր է գալիս, ու պարզել է, որ երեխան մահացել է։  Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։  Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: