շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Գեղարքունիքի մարզում կան են 176 ինքնամեկուսացված քաղաքացիներ

Գեղարքունիքի մարզում կան են 176 ինքնամեկուսացված քաղաքացիներ

Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի  ԱՍԱ վարչության  պետ Լուսինե Վարդանյանի  ներկայացրած տեղեկատվության՝ Գեղարքունիքի մարզում այօրվա դրությամբ, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներով պայմանավորված, հաշվառված է 176 ինքնամեկուսացված քաղաքացի:

Ինքնամեկուսացվածները հիմնականում եկել են Ռուսաստանի Դաշնության   տարբեր քաղաքներից: Ջերմող եւ  կոնտակտավոր հիվանդներ չկան, իսկ  երեխաների եւ մեծահասակների շրջանում մոտ 50 տոկոսով նվազել է դիմելիությունը առաջնային պահպանման օղակներին:

Մարզպետ Գնել Սանոսյանը վարչության պետին եւ աշխատակիցներին հորդորել է պահպանել սերտ համագործակցությունը մարզի բուժհիմնարկների հետ եւ,  խնդիրներ ի հայտ  գալու  դեպքում, ձեռնարկել համապատասխան միջոցներ: «Զգոն  եւ կազմակերպված լինենք, դիմագրավենք բարդությունները, որպեսզի խնդրահարույց օջախները  կառավարելի լինեն մեր կողմից»,- ասել է մարզպետը:

  • Կիսվել: