երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզում ձյան տեղումների և սաստիկ բքի պատճառով կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Գեղարքունիքի մարզում ձյան տեղումների և սաստիկ բքի պատճառով կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

 Գեղարքունիքի մարզում մարտի 25-ի կեսօրից գրանցված ձյան տեղումների և սաստիկ բքի պատճառով որոշ տեղերում փակ կամ դժվարանցանելի են դարձել Վարդենյաց լեռնանցքը, բարձրլեռնային մի շարք բնակավայրեր տանող ճանապարհները։

Ինչպես տեղեկանում ենք ճանապարհները սպասարկող կազմակերպություններից, համապատասխան աշխատանքներ են տարվում՝ ճանապարհների անցանելիությունն ապահովելու ուղղությամբ։ Ճանապարհներին դիտվում է չափազանց ցածր տեսանելիություն։ Իրականացվում են ճանապարհների ձնամաքրման և մշակման աշխատանքներ։

  • Կիսվել: