Գեղարքունիքի մարզում բախվել են Toledo-ն և ВАЗ 2107-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 40.4-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 42-ամյա Արտյոմ Մ.-ի վարած Toledo մակնիշի և 31-ամյա Վահրամ Կ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: