շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզի 31 բնակավայրում անցկացվել են ուսումնական վարժանքներ

Գեղարքունիքի մարզի 31 բնակավայրում անցկացվել են ուսումնական վարժանքներ

ՀՀ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից տեղեկացնում են, որ 2021 թվականի հունվարի 12-21-ը փրկարարական վարչության կողմից Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ, Ջաղացաձոր, Վարդենիս, Գեղամաբակ, Ակունք, Խաչաղբյուր, Վանևան, Տորֆավան, Շատջրեք, Շատվան, Շողակաթ, Աղբերք, Արտանիշ, Ճամբարակ, Վահան, Այգուտ, Դպրաբակ, Ձորավանք, գ. Մարտունի, Գետիկ, Թթուջուր, Մարտունի քաղաք, Երանոս, Ծակքար, Վարդենիկ, Գավառ, Նորատուս, Լանջաղբյուր, Գեղարքունիք և Սևան բնակավայրերում անցկացվել են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանքներ, որի ընթացքում փորձարկվել են էլեկտրական շչակները:
 
Վարժանքների ընթացքում իրականացվել են նաև բնակչության պատսպարում, մարզային ՓՎ-ի մասնագետների կողմից համայնքապետարանների աշխատակիցների շրջանում ցուցաբերվել է մեթոդական խորհրդատվություն:
 
Էլեկտրաշչակների փորձարկմանն ուղղված ուսումնական վարժանքների մասին բնակիչները նախապես իրազեկվել էին:

  • Կիսվել: