ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Գեղարքունիքի մարզ մուտք գործող ավտոճանապարհներին գործելու են հսկիչ կետեր

Գեղարքունիքի մարզ մուտք գործող ավտոճանապարհներին գործելու են հսկիչ կետեր

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մարզից դուրս եկող ավտոճանապարհներին գործելու են հսկիչ կետեր: Մարզպետի ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարներից երևում է, որ Գնել Սանոսյանն անձամբ է հետևել Սևան-Երևան ավտոճանապարհի հսկիչ կետի աշխատանքներին:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետը գրել է.

«Գեղարքունիքի մարզի հարգելի' բնակիչներ.

Խնդրում եմ, աղաչում եմ և պահանջում եմ (Միշտ դուք եք պահանջում, այս անգամ էլ ես պահանջեմ) ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ։

Հաշվի առնելով, որ այս պահին կորոնավիրուսով վարակվածության դեպքեր Գեղարքունիքում ու Արցախում չեն գրանցվել, հաշվի առնելով, որ մեր մարզը հանդիսանում է Արցախի ԴԱՐՊԱՍԸ, ուստի խնդրում եմ, արտակարգ դրության այս իրավիճակում, խստագույնս հետևել պարետատան ցուցումներին։

Մեր ՎԱՐՔԻՑ շատ բան է կախված։
Առողջ եղե'ք...»:

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ քաղաքացիների համար սահմանափակումներ կան նաև Հրազդանից դուրս եկող ավտոճանապարհներին:

  • Կիսվել: