Գեղամ Գևորգյանը չի առաջադրվի ԵՊՀ ռեկտորի պաշտոնում
ԵՊՀ ռեկտորի պաշտոնում թեկնածությունս չեմ առաջադրի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։
Հիշեցնենք, որ ռեկտորի ընտրությունները կայանալու են մարտի 23-ին:
Պաշտոնակատարը չցանկացավ խոսել պատճառների մասին։ Նա միայն ասաց, որ այդ որոշումը վաղուց էր իր կողմից ծրագրված: