չորեքշաբթի, հունիս 19
19 / 6 / 2024
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում

Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 14-ին ժամը 09:00-ից մինչև մայիսի 15-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Արտաշավան, Սաղմոսավան, Ուշի, Կարբի, Օհանավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Բյուրական, Անտառուտ, Ագարակ, Կոշ, Ուջան, Աղձք, Ոսկեհատ բնակավայրերի և Աշտարակ քաղաքի Տանձանոց թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

  • Կիսվել: