երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Գայթակղությունը մեծ է ասելու, որ մեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ է Երևանում օդի որակը բարելավվել, բայց պետք է լինել ազնիվ. Ավինյան

Գայթակղությունը մեծ է ասելու, որ մեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ է Երևանում օդի որակը բարելավվել, բայց պետք է լինել ազնիվ. Ավինյան

Գայթակղությունը մեծ է ասելու, որ մեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ է Երևանում օդի որակը բարելավվել, բայց պետք է լինել ազնիվ և ասել, որ իրականում Երևանում օդի որակի վրա մարդկային գործոնի ազդեցությունը չնչին է, քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Իրականում օդի որակի բարելավումը կրկին պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, մասնավորապես՝ տարածաշրջանում մթնոլորտային շերտի բարձրությամբ։ Այդ մթնոլորտային շերտը, ցավոք, կամ բարեբախտաբար, չենք կարողանում կառավարել»,-ասաց Ավինյանը՝ նշելով, թե, ըստ կանխատեսումների, առաջիկա օրերին օդի որակը դարձյալ վատթարանալու է և դա պայմանավորված է մթնոլորտային առաստաղի ցածրությամբ։

  • Կիսվել: