ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Գավառում ընթանում են փողոցների լուսավորության ցանցի աշխատանքներ

Գավառում ընթանում են փողոցների լուսավորության ցանցի աշխատանքներ

Գավառ քաղաքի վեց փողոցներում այս տարվա հուլիսի կեսերից մեկնարկել եւ ընթանում են լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:

Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից տեղեկացնում են, որ շինարարական աշխատանքներն ընթանում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Լուսավորության ցանցը կառուցվում է Կարեյան, Բարեկամության, Պետրովի, Ղամարյան Եղբայրների, Կահիրեի, Գրիգոր Նարեկացու փողոցներում եւ Ազատության փողոց 2-րդ նրբանցքում:

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 19 միլիոն 300 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 11միլիոն 580 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 7 միլիոն 720 հազար դրամը՝ Գավառի համայնքապետարանը: Աշխատանքներն իրականացնում է «ԷՆՔԱՂՇԻՆ» ՍՊԸ-ն:

«Այս փողոցների վրա են գտնվում համայնքային, պետական կազմակերպություններ եւ շուրջ 1300 առանձնատներ, որոնցում բնակվում են շուրջ 4500 մարդ: Տեղադրվում են լուսասյուներ եւ 171 լեդ լուսատուններ:Օգոստոսի 25-ի դրությամբ շինարարությունն ավարտվել է ավելի քան վաթսուն տոկոսով: Ծրագիրն ավարտի կհասցվի 15-20 օրից: Շինարարության ավարտից հետո կունենանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխան լուսավորված եւ անվտանգ փողոցներ»,-ներկայացրել են Գավառի համայնքապետարանի աշխատակազմից:

 

  • Կիսվել: