ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գարնանը պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ ծրագիր կներկայացվի․ Ավինյան

Գարնանը պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ ծրագիր կներկայացվի․ Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ գարնանը նախատեսվում է մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ ծրագիր քննարկել։

Ավինյանը որոշ մանրամասներ է հայտնել. «Պատմամշակութային հուշարձանները և նրանց տեսքը մեր ուշադրության կենտրոնում են եղել և շարունակելու են մնալ։ Մենք գարնանը քննարկելու ենք պատմամշակութային հուշարձանների հետ կապված ծրագիր, որը նաև ներառելու է Հանրապետության հրապարկի շենքերը, Կենտրոնում գտնվող տարատեսակ շենքեր, որ կարիք ունեն խնամքի, համապատասխան վերաբերմունքի»։

  • Կիսվել: