հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
«Գարաժ Մոլ»-ի ավտովերանորոգման կետերից մեկում հայնաբերվել են արնանման հետքեր. վիրավորը «Tesla»-ի սեփականատերն է

«Գարաժ Մոլ»-ի ավտովերանորոգման կետերից մեկում հայնաբերվել են արնանման հետքեր. վիրավորը «Tesla»-ի սեփականատերն է

Մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է 15 թաղամասում հայտնի «Գարաժ Մաստերս Մոլ», որտեղից կանչ է ստացվել, որ վիրավոր քաղաքացի կա, սակայն բժիշկները ոչ մի վիրավորի չեն հայտնաբերել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են որ 1 հոգու քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

«Գարաժ Մոլ»-ի ավտովերանորոգման կետերից մեկում և դրսում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր: 

Կարճ ժամանակ անց ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված վայրից հիվանդանոց տեղափոխված վիրավորը Երևանի բնակիչ 38-ամյա Արտաշես Ե.-ն է, ով իր աննձական օգտագործման «Tesla» մակնիշի ավտոմեքենան վերանորոգելու նպատակով բերել է նշված ավտովերանորոգման կետ և արհեստավորի հետ աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վնասվածք է ստացել, իսկ տեղեկություննները, թե իբրև «Գարաժ Մոլ»-ի նշված ավտովերանորոգման կետում վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել, հերքվել է:

 

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները այդ ամենը հերքող ապացույցներ են ձեռք բերել, այդ թվում՝ ավտովերանորոգման կետում ու դրսում տեղադրված տեսախցիկների նկարածը:

  • Կիսվել: