հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Գալստանյանը դատարանում խոստովանեց՝ ձայնագրություններն իրական են, ոչ մի AI գործիք, իր խոսքերն են. Գաբրիելյան

Գալստանյանը դատարանում խոստովանեց՝ ձայնագրություններն իրական են, ոչ մի AI գործիք, իր խոսքերն են. Գաբրիելյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կարևոր արձանագրում է արել:

«Բագրատ Գալստանյանը դատարանում խոստովանեց՝ ձայնագրությունները ԻՐԱԿԱՆ են, ոչ մի AI գործիք՝ իր խոսքերն են, իր ձայնը։

Ավելին, հղում անելով այդ ահաբեկչական խոաակցությանը, փաստաբանը հայտարարում է, թե ձայնագրություններից մեկում ախր կա «կախարդական» բառ՝ «իմպիչմենթ», որն, իբր, Բագրատին սրբի պես անմեղ է դարձնում։

Այսինքն՝ մի քանի մարդու կարող ես գյուլել, ուղևորներ տեղափոխող ավտոբուսներ վառել, ամեն ինչ քանդել-փշրել կարելի ա, եթե վերջում ասես «իմպիչմենթ»։

Սա մոտավորապես էնա որ փոքր ժամանակ, երբ չէինք ուզում պարտվել, դաղալություն էինք անում ու ասում «հոպ հաշիվ չի մատս խաչ եմ արել»:

Հիմա մեր «նախկին սրբազանը» էդպես ա՝ ճիշտ ա ընդունում է, որ ահաբեկչություն է պլանավորել ա, բայց խաչակնքվելով, որ օրինական լինի»,- գրել է Գաբիրելյանը:

Նշենք՝ դատական նիստի ժամանակ Գալստանյանի փաստաբանն ինքն էլ հավաստել է ձայնագրությունների իսկությունը և նշել, որ Գալստանյանը համաձայն է՝ դրանցում հենց իր ձայնն է:

  • Կիսվել: