հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ֆրանսիայի դեսպանատունը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Ֆրանսիայի դեսպանատունը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Երևանում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունը ցավակցություն է հայտնել Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին:

«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն իր խորին ցավակցությունն է հայտնում «Սուրմալու» շուկայում երեկ տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։ Կիսում ենք զոհվածների ընտանիքների վիշտը, իսկ տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում», - ասված է դեսպանատան թվիթերյան էջում:

  • Կիսվել: