կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ֆրանսիան ՀՀ առողջապահական համակարգին օգնություն կտրամադրի

Ֆրանսիան ՀՀ առողջապահական համակարգին օգնություն կտրամադրի

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ֆրանսիան արտակարգ բժշկական օգնություն կտրամադրի Հայաստանի առողջապահական համակարգին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Նրա խոսքով՝ Ֆրանսիայից  կժամանի օրթոպեդիայի բնագավառում մասնագիտացված վիրաբույժների խումբ, ինչպես նաև կուղարկվեն բժշկական սարքավորումներ և դեղորայք:

՛՛Այս օգնությունը վկայում է Ֆրանսիայի համերաշխության մասին հակամարտության զոհերի հետ։ Այս օգնությունը լրացնում է ֆրանսիական տարածքային իշխանությունների կողմից ցուցաբերվող օգնությունը՛՛,-գրել է դեսպանը:

 

  • Կիսվել: