երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Ֆլորենցիայում չինացի զբոսաշրջիկները իրենց որդուն մոռացել են Հռոմ ուղևորվող գնացքի մեջ

Ֆլորենցիայում չինացի զբոսաշրջիկները իրենց որդուն մոռացել են Հռոմ ուղևորվող գնացքի մեջ

Ֆլորենցիայում չինացի զբոսաշրջիկները մոռացել են իրենց որդուն Հռոմ ուղևորվող գնացքի մեջ։ Այս մասին գրում է РИА Новости-ն:

Ծնողները մտածել են, թե իրենց 5-ամյա երեխան ինքնուրույն դուրս է եկել գնացքից և սկսել են նրան փնտրել Սանտա-Մարիա-Նովելլա կայարանում: Սակայն տղան գնացքում է եղել, որն էլ ուղևորվել է Հռոմ: Երեխան վախեցած է եղել և չի էլ կարողացել օգնություն խնդրել, քանի որ միայն չինարեն է խոսել։

Ոստիկանության աշխատակիցները Ֆլորենցիայի կայարանում կապ են հաստատել գնացքի ուղեկցորդի հետ, որը գնացքի վագոններից մեկում հայտնաբերել է երեխային և այդ մասին հայտնել ոստիկաններին։ Հռոմի կայարանում ոստիկանները՝  մինչև ծնողների գալը , հոգ են տարել երեխայի մասին՝ զբաղեցնելով նրան տարբեր խաղերով։  

  • Կիսվել: