ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Eurovision.tv-ն հրապարակել է կիսաեզրափակիչների արդյունքները. Հայաստանը 5-րդն է եղել

Eurovision.tv-ն հրապարակել է կիսաեզրափակիչների արդյունքները. Հայաստանը 5-րդն է եղել

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքը հրապարակել է առաջին և երկրորդ կիսաեզրափակիչների քվեարկության արդյունքները: Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը առաջին կիսաեզրափակիչում ստացել է 187 միավոր և զբաղեցրել 5-րդ տեղը։ Առաջատարը Ուկրաինան է եղել։

Եզրափակիչ անցած տասնյակի միավորները՝

  1. Ուկրաինա (337)
  2. Նիդերլանդներ (221)
  3. Հունաստան (211)
  4. Պորտուգալիա (208)
  5. Հայաստան (187)
  6. Նորվեգիա (177)
  7. Լիտվա (159)
  8. Մոլդովա (154)
  9. Շվեյցարիա (118)
  10. Իսլանդիա (103)

Երկրորդ կիսաեզրափակիչում առաջ է անցել Շվեդիան՝ 396 միավորով, տասնյակը եզրափակել է Ադրբեջանը՝ 96 միավոր։ Պատկերը հետևյալն է՝

  1. Շվեդիա (396)
  2. Ավստրալիա (243)
  3. Սերբիա (237)
  4. Չեխիա (227)
  5. Էստոնիա (209)
  6. Լեհաստան (198)
  7. Ֆինլանդիա (162)
  8. Բելգիա (151)
  9. Ռումինիա (96)
  10. Ադրբեջան (96)

Հիշեցնենք, որ այս տարվա հաղթող ճանաչվեց Ուկրաինան 631 միավորով: Ուկրաինան ներկայացնում էր Kalush Orchestra խումբը։  

Երկրորդ հորիզոնականում Միացյալ Թագավորությունն է 466 միավորով: 

Մեր պատվիրակ Ռոզա Լինը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։  

40 երկրների ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում առաջատարը Միացյալ Թագավորությունն էր: Հայաստանը ստացել էր 40 ձայն: Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Հայաստանը ստացավ 21 միավոր: Ուկրաինան հեռուստադիտողի քվեարկության արդյունքում հայտնվեց առաջատար դիրքերում:

  • Կիսվել: