շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եթե դրսում եք, գնահատե՛ք իրավիճակը, առանց խուճապի մատնվելու գտե՛ք և ուղղվե՛ք մերձակա պաշտպանական կառույցներ. Սնգրյան

Եթե դրսում եք, գնահատե՛ք իրավիճակը, առանց խուճապի մատնվելու գտե՛ք և ուղղվե՛ք մերձակա պաշտպանական կառույցներ. Սնգրյան

Եթե գտնվում եք տանը, անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերցնել առաջին անհրաժեշտության իրեր, սնունդ, ջուր, փաստաթղթեր։ Օգնե՛ք ձեր զավակներին, ծերերին և ուղղվե՛ք մերձակա պաշտպանական կառույցներ։ Այս մասին քիչ առաջ ճեպազրույցում ասաց ԱԻՆ Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը:

ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետըհիշեցրեց քաղպաշտպանության ազդանշանները և դրանցով պաշտպանվելու կանոնները։

Նա տեղեկացրեց, որ դրանք հիմնակնում երկուսն են՝  օդային տագնապ՝ ուշադրություն բոլորին, օդային տագնապի ավարտ։

Նա նշեց. ՛՛Եթե դրսում եք, գնահատե՛ք իրավիճակը, առանց խուճապի մատնվելու գտե՛ք և ուղղվե՛ք մերձակա պաշտպանական կառույցներ՛՛։

Սնգրյանը հավելեց, որ պաշտպանական կառույցներ են՝
• նկուղը
• կիսանկուղային հարկերը
• մետրոպոլիտենը
• ստորգետնյա կառույցները
• ստորգետնյա ավտոկայանատեղիները

կախված տեղանքից նաև՝

• ջրատարը
• խորացված այլ կառույցները
• խորշերը։

 

  • Կիսվել: