շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Եթե առողջապահության նախարարը ստում է, ուրեմն՝ ժամ առաջ պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից․ Պետրոսյան

Եթե առողջապահության նախարարը ստում է, ուրեմն՝ ժամ առաջ պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից․ Պետրոսյան

ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին:

Նա, մասնավորապես, նշել է. «Ո՞վ և ինչու... Ա՜յ ժողովուրդ ջան, ո՞վ կբացատրի՝ ի՞նչ է կատարվում իշխանության ներսում...


Եթե Առողջապահության նախարարը ստում է, որ առկա է համավարակի տարածման դեպքերի աճ, ուրեմն նա ժամ առաջ պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից: Եթե ճիշտ է ասում, ուրեմն ինչո՞վ է զբաղված կառավարությունը և ո՞վ է պատասխանատվություն կրելու կիրառված՝ փաստորեն ապարդյուն սահմանափակումների համար:

Էս ամենը քիչ էր, հիմա էլ շրջանառվում է Լավրովի հավաստիացումն ինչ-որ փաստաթղթի առկայության մասին լուրը, որին կարծես թե հիմնավոր հերքում չի տրվել...
Ո՞վ և ինչու է ստեղծում այս իրավիճակը...
Լավ, ի՞նչն է խանգարում իշխանություններին՝ ձերբազատվել անսխալականության կործանարար ինքնախաբեությունից ու կազմակերպել բոլոր կարող ուժերի համախմբումը...

Հիասթափություն, անգործություն, արտաքին խնդիրներում վտանգավոր անորոշություն, հուսալքություն, ընկճախտ, սով և հիվանդություն...
Ահա այն ամենը, ինչի մեջ թաղված է Հայաստանը...»։

 

  • Կիսվել: