Էստեղ շոգ է, թող մի քիչ թուլացնեն էլի ջեռուցումը. Ցոլակյանի առաջարկից ներկաները սկսեցին ծիծաղել
Կառավարության այսօրվա նիստում ուշագրավ պահ առաջացավ: Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ բարեփոխումների ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը քննարկելիս ձայն խնդրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Բոլորը սպասում էին, որ Ցոլակյանը այս ծրագրի մասին կարծիք կհայտնի, բայց նա ասաց. «Էստեղ, որ նստած ենք հիմա, շոգ է: Ուղղակի առաջարկում եմ, որ ասենք` մի քիչ թուլացնեն ջեռուցումը»:
Անակնկալի եկած Ավինյանը սկսեց ծիծաղել: Նրան հետևեցին մյուսները: