կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ես կյանքում նման բան չեմ անի. Արման Հովհաննիսյանը՝ Քոչարյանին աջակցող հայտարարության ներքո իր անվան հայտնվելու մասին

Ես կյանքում նման բան չեմ անի. Արման Հովհաննիսյանը՝ Քոչարյանին աջակցող հայտարարության ներքո իր անվան հայտնվելու մասին

Համացանցում տարածվում է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արման Հովհաննիսյանի նամակագրությունն իր ֆեյսբուքյան ընկերներից մեկի հետ, որտեղ նա հերքում է, որ միացել է մի խումբ մշակութային գործիչների հայտարարությանը, որով նրանք պահանջում են կալանքից ազատել Ռոբերտ Քոչարյանին:

 

«Ես կյանքում երբեք չեմ արել, չեմ անի նման բան, ու չի կարա լինի նման բան»,- գրել է նա:

 

Նշենք, որ խոսքը ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հայտարարության ներքո հայտնված ստորագրության մասին է:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ  երգիչն իր ֆեյսբուքյան  էջում հայտարարություն էր տարածել այն մասին, որ ինքը զերծ է մնում քաղաքական գործընթացներից:

  • Կիսվել: