կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ես դեմ եմ քվեարկելու քրեական աշխարհի ներկայացուցիչների մասին օրինագծին. Գևորգ Պետրոսյան

Ես դեմ եմ քվեարկելու քրեական աշխարհի ներկայացուցիչների մասին օրինագծին. Գևորգ Պետրոսյան

Երբ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ արտաբերեց <<պատերին ծեփել և ասֆալտին փռել>> արտահայտություն-սպառնալիքը, անկեղծ ասած, կարծեցի, որ դա սրտաբուխ պոռթկում էր՝ պայմանավորված ապօրինության նկատմամբ հոգու խորքում կուտակված իրական ատելությամբ: Գրում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Հիմա, երբ նա դա կրկնում է ամեն քայլափոխի, այդ թվում նաև Ազգային ժողովում՝ այլակարծությամբ հանդես եկող կամ իր նախաձեռնած օրինագծին դեմ քվեարկելուն հակված պատգամավորների վերաբերմամբ, սա արդեն շատ վտանգավոր երևույթ է նոր Հայաստանի համար:
Հա, ի դեպ, ես դեմ եմ քվեարկելու քրեական աշխարհի ներկայացուցիչների մասին օրինագծին՝ դրա իրավական որոշակիության սակավության պատճառով, ու սրտատրոփ սպասում եմ, թե ոնց են ինձ ծեփելու պատերին և փռելու ասֆալտին...», - կարդում ենք նրա ֆեյսբուքյան հրապարակման մեջ

  • Կիսվել: