Երթևեկության փոփոխություն կկատարվի Թբիլիսյան խճուղում․ որ հատվածն է դառնալու միակողմանի
Օգոստոսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում, մասնավորապես` Թբիլիսյան խճուղի – Թբիլիսյան խճուղու նրբանցք խաչմերուկից դեպի Շրջանցիկ թունել փողոց երթևեկությունը կլինի միակողմանի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։



