ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիտոգրադյան–Այվազավսկու փողոցների խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիտոգրադյան–Այվազավսկու փողոցների խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Տիտոգրադյան–Այվազովսկու փողոցների խաչմերուկում՝ Տիտոգրադյան փողոցից դեպի Այվազովսկու փողոց ձախ շրջադարձը կթույլատրվի երկու երթևեկելի գոտիներից, իսկ Այվազովսկու փողոցից դեպի Տիտոգրադյան փողոց աջ շրջադարձը կկազմակերպի լուսացույցի լրացուցիչ սեկցիայով:

  • Կիսվել: