կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Գայի պողոտա - Նանսենի փողոց - Թոթովենցի փողոց խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Գայի պողոտա - Նանսենի փողոց - Թոթովենցի փողոց խաչմերուկում

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու համար հունիսի 19-ին Երևան քաղաքի Գայի պողոտա - Նանսենի փողոց - Թոթովենցի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Գայի պողոտայի վրա հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ երթևեկելի գոտի` ըստ կից ներկայացված սխեմայի:

  • Կիսվել: