կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Եռման ջուր, մկրատ ու շամփուր. 12-ամյա տղան մորը դաժանաբար սպանել է եղբոր աչքի առաջ

Եռման ջուր, մկրատ ու շամփուր. 12-ամյա տղան մորը դաժանաբար սպանել է եղբոր աչքի առաջ

Հոկտեմբերի լույս 27-ի գիշերը պիտերյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է 46-ամյա կնոջ դի՝ ծակած-կտրած վերքերով, տեղեկացնում է vesti.ru-ն՝ հղում անելով տարբեր ԶԼՄ-ների:

Ինչպես նշում են աղբյուրները՝ կնոջը սպանել է իր 12-ամյա որդին: Ոստիկանական բաժանմունքում լրագրողներին հայտնել են, որ տղան թեյնիկից նրա վրա եռման ջուր է լցրել և ինչ-որ սուր առարկայով կտրատել նրա մարմնի մասերը: Տեղում ոստիկանությունը հայտնաբերել է դանակ, մկրատ, նշտար և շամփուր:

Հաստատված է, որ տղան զույգ եղբայր ունի, նրանք երկուսն էլ մտավոր հետամնաց են: Սպանության ժամանակ տանը եղել է արբած հայրը՝ զոհի ամուսինը: Գիտակցելով եղելությունը՝ նա զանգահարել է իր ծնողներին, որոնք էլ արդեն դիմել են ոստիկանություն:

Ընտանիքի հարևանները լրագրողներին պատմել են, որ սպանված կինը հաճախ էր լինում արբած վիճակում, սակայն սկանդալները սովորաբար լուրջ կոնֆլիկտների չէին վերաճում:

Նշվում է, որ երեխան կարող էր մոր հետ հաշվեհարդար տեսնել՝ հոգնելով ծնողների մշտական գինարբուքներից: Ընտանիքը գտնվում է սոցիալական ծառայության վերահսկողության ներքո. ալկոհոլ տալիս էին նաև երեխաներին:

Քանի որ եղբայրները 12 տարեկան են, նրանց քրեական պատասխանատվություն չի հասնում: Հիմա սոցիալական ծառայությունները պիտի վճռեն նրանց բնակության վայրը, հավանական է, որ դա կլինի որևէ հատուկ հաստատություն:

  • Կիսվել: