չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երկարաձգվել է կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների վերապատրաստման դիմում-հայտերի ժամկետը

Երկարաձգվել է կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների վերապատրաստման դիմում-հայտերի ժամկետը

Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների վերապատրաստման նպատակով դիմում-հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է. այն տևելու է մինչև հունիսի 5-ը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների:

Նշված արդյունքը ցուցաբերած ուսուցիչների համար ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է առարկայական պարտադիր վերապատրաստում՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան:

Վերապատրաստման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) ուսուցչի անունը, ազգանունը, հայրանունը.
2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը).
3) դասավանդվող առարկան, որից ատեստավորվել է.
4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.
5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը.
6) ուսուցչի կամավոր ատեստավորման առարկայական գիտելիքի ստուգման արդյունքները, որն ըստ առարկաների հրապարակված է Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքէջում՝ անհատական ծածկագրերով /հղումն այստեղ՝ http://www.atc.am, Թեստեր և պատասխաններ բաժնում/:

Անհատական ծածկագիրը ոչ մի կերպ չգտնելու պարագայում դիմել՝ նշելով միավորը՝ հետագայում այն ճշգրտելու պայմանով:

Ավելի մանրամասն՝ այստեղ:

  • Կիսվել: