ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանյան լճի մաքրման աշխատանքներին զուգահեռ լճի վրա տեղադրվել է աղբաորսիչ ցանց. քաղաքապետ

Երևանյան լճի մաքրման աշխատանքներին զուգահեռ լճի վրա տեղադրվել է աղբաորսիչ ցանց. քաղաքապետ

Ուզում եմ տեղեկացնել, որ Երևանյան լճի մաքրման աշխատանքներին զուգահեռ լճի վրա տեղադրվել է աղբաորսիչ ցանց, ինչը հնարավորություն է տալիս մաքրել կոշտ աղբը. շուտով կտեղադրվեն եւս մի քանիսը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

՛՛Խնդրում և հորդորում եմ պատասխանատու լինել մեր շրջակա միջավայրի մաքրության նկատմամբ եւ աղբը թափել միայն սահմանված վայրերում։

Հգ՝ Վերջին օրերին համացանցում լայն տարածում ստացած տեսահոլովակի

գործողության հասցեն հայտնաբերվել է և կենցաղային աղբը մոտակա ջրատարը թափող քաղաքացու նկատմամբ կազմվել է արձանագրություն:

Այս պահին իմ նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական փոփոխություն, համաձայն որի ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կխստացվեն»,- գրել է քաղաքապետը և լուսանկարներ հրապարակել՛՛,-գրել է նա։

  • Կիսվել: