երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով հնարավորինս աջակցել գերատեսչություններին. Ավինյան (տեսանյութ)

Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով հնարավորինս աջակցել գերատեսչություններին. Ավինյան (տեսանյութ)

Ցավով հետևում եմ Լոռու մարզում առատ տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

՛՛Կապ եմ հաստատել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ և հայտնել, որ Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով հնարավորինս աջակցել նախարարությանը և մյուս պետական գերատեսչություններին, ինչպես նաև դժվար պահին առավելագույն չափով ձեռք մեկնել մեր հայրենակիցներին՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: