հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Երևանը մեկ համայնք է․ ընտրական տեղամասի փոփոխություն չի կատարվում․ ՆԳՆ

Երևանը մեկ համայնք է․ ընտրական տեղամասի փոփոխություն չի կատարվում․ ՆԳՆ

Երևան քաղաքի ներսում՝ ըստ գտնվելու վայրի, ընտրական տեղամասի փոփոխություն չի կատարվում, քանի որ Երևանը համարվում է մեկ համայնք և վարչատարածքային առումով առանձին բնակավայրեր չունի, հայտնում են ՆԳՆ-ից։
 
՛՛Բացառություն են կազմում միայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամները և տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետները, ովքեր պետք է ներկայացնեն համապատասխան վկայական կամ ԿԸՀ-ի կողմից տրված տեղեկանք։     
 
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից շարունակում են ըստ գտնվելու վայրի դիմումների ընդունումը, որոնք վաղվանից կիրականացվեն մինչև ժամը 19։00-ն։
 
Միաժամանակ ՆԳՆ-ից հայտնում են, որ ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն նաև մայիսի 23-ին և 24-ին՝ շաբաթ և կիրակի օրերին։
 
Խնդրում ենք դիմումները ներկայացնել սահմանված ժամկետներում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: