չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր ծառ. Ավինյան

Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր ծառ. Ավինյան

Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր ծառ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
 
«Ընտրվել են տեսակներ, որոնք հարմար են մեր կլիմային, չեն առաջացնում ալերգիա և բարձր կենսունակություն ունեն։
 
Որպեսզի տնկած ծառերն իսկապես պահպանվեն, կառուցել և հիմնանորոգել ենք 85 կմ ոռոգման համակարգ։ Արդյունքում՝ կենսունակության ցուցանիշը հասել է 94%-ի։
Շուտով կհայտարարենք նոր, մեծ ծառատունկի մասին»,- գրել է Ավինյանը:

  • Կիսվել: