հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Երևանում տղամարդն անցել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել, պահանջում է հանդիպում Խաչատուր Սուքիասյանի հետ

Երևանում տղամարդն անցել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել, պահանջում է հանդիպում Խաչատուր Սուքիասյանի հետ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Մոտ 40 րոպե է, մի տղամարդ Դավիթաշենի կամրջի տակ անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվելով ինքնասպան լինել, գրում է shamshyan.com-ը:

Այս պահին նրա հետ բանակցություններ են վարում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ինչպես նաև ԱԻՆ հոգեբաններն ու ԱԻՆ-ից մեկ այլ ներկայացուցիչ։ Այդ տղամարդը հոգեբանական ծանր վիճակում է գտնվում և հայտնում է, որ ինքը պատերազմ տեսած մարդ է, այլևս համբերության բաժակը լցվել է, բողոքում է դատախազությունից  ու դատարանից և պահանջում է հանդիպում՝ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։ Տեղում է նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը։

Պարեկների աշխատանքն էլ տեղում ղեկավարում են 2-րդ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանն ու հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը։

 

  • Կիսվել: