ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Երևանում տեղադրվել է Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Խերվասիո Արտիգասի կիսանդրին

Երևանում տեղադրվել է Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Խերվասիո Արտիգասի կիսանդրին

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ավագանու որոշմամբ Ուրուգվայի հրապարակում տեղադրվել է Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Խերվասիո Արտիգասի կիսանդրին:

Քաղաքապետարանից  հայտնում են, որ հանդիսավոր արարողությանը մասնակցել են Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ու Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: