երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Երևանում «Peugeot» մակնիշի մեքենան  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Արցախի պողոտայի շենքի պատին

Երևանում «Peugeot» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Արցախի պողոտայի շենքի պատին

Հունվարի 18-ին, ժամը 00։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի և Էրեբունու փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին. կա արգելափակված քաղաքացի:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ «Peugeot» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1989 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Արցախի պողոտայի թիվ 28/15 շենքի պատին։
 
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

  • Կիսվել: