երկուշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2024
Երևանում մթնոլորտային օդի որակը՝ սեպտեմբերի 5-11-ը

Երևանում մթնոլորտային օդի որակը՝ սեպտեմբերի 5-11-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 5-11-ը:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում,
◾️Նոր Նորքում՝ սեպտեմբերի 6-ին, 7-ին և 11-ին,
◾️Արաբկիրում՝ սեպտեմբերի 6-ին,
◾️Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

  • Կիսվել: