ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 22-28-ը

Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 22-28-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 22-28-ը:

«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում և Նոր Նորքում՝ դեկտեմբերի 24-ին և 28-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում և Արաբկիրում դեկտեմբերի 22-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում դեկտեմբերի 23-ին և 25-ին»։

  • Կիսվել: