չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Երևանում «Kia Sportage»-ն բախվել բազալտե եզրաքարին, գլխիվայր շրջվել. վարորդն ու անչափահաս ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում «Kia Sportage»-ն բախվել բազալտե եզրաքարին, գլխիվայր շրջվել. վարորդն ու անչափահաս ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենայով Առոն Բաբաջանյան փողոցից դեպի Իսակովի պողոտայով ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հողաթմբին և գլխիվայր շրջվելով հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
 
Shamshyan.com-ի տեղեկություններով,  վթարի հետևանքով վարորդն ու նրա անչափահաս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը ենթարկվում է սթափության փորձաքննության, եղել է սթափ, նա և ուղևորը եղել են ամրակապված, և դրա շնորհիվ է, որ նրանք ավտոմեքենայից դուրս չեն հայտնվել: 

  • Կիսվել: